National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Մարտի 26-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ էին այցելել Երեւանի Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ով աշակերտներին պատմեց Ազգային ժողովի գործունեության, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքների մասին: Պարոն Դավթյանը սիրով պատասխանեց աշակերտների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես բուհերի պետպատվերների քանակին, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, արտագաղթին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերին:

ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով զրուցեց հյուրերի հետ, լսեց դպրոցին առնչվող բոլոր խնդիրները, հորդորեց աշակերտներին լավ սովորել, ուսումնառության տարիները արդյունավետ օգտագործել եւ զինվել գիտելիքներով` նշելով, որ ԱԺ-ի դռները միշտ բաց են մեր ապագան կերտողների առջեւ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am